ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նունե Սարգսյան. Յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցը Երևան պետք է սկսի Հայաստանի պատմության թանգարանից

Նունե Սարգսյան. Յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցը Երևան պետք է սկսի Հայաստանի պատմության թանգարանից
14.04.2018 | 10:29

ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն առաջին այցը կատարեց Հայաստանի պատմության թանգարան: «Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,-ասաց Հանրապետության առաջին տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում: Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար և ծրագրեր կազմել: Նկատեց՝ իր վերջին այցից հետո շատ բան չի փոխվել:

«Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, և մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,-ասաց Առաջին տիկինը: Նունե Սարգսյանը արվեստի և արհեստի սիրահար է: Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը: «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է: Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,-նշեց Նունե Սարգսյանը: Մասնագիտությամբ լինելով արվեստագետ՝ Հայաստանի առաջին տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի ամենասիրելի մեկ ճյուղ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք և գեղեցկություն»,-նշեց նա:
Խոսելով նախագահին աջակցելու և իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասաց, որ դեռ նոր են սկսել աշխատանքը: «Դեռ պետք է քննարկենք բոլորը, և ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով՝ ինչպես յուրաքանչյուր կին է անում: Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,-ասաց Նունե Սարգսյանն ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաև դրանց մասին:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ